«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպման վերաբերյալ: Լիվերպուլցիները 3 խաղ են անցկացրել Կլոպի գլխավորությամբ, և յուրաքանչյուրն ավարտվել է ոչ-ոքի:
«Իհարկե, գոհ չեմ: Մենք բավականաչափ ուժեր ներդրինք, սակայն չկարողացանք հաղթել: «Սաութհեմփթոն»-ը դեռ չի պարտվել արտագնա խաղերում, այնպես որ մեզ համար դժվար էր: Մենք գոլ էինք խփել և ցանկանում էինք հաղթել, բայց չստացվեց: Ֆուտբոլը հեքիաթ չէ:
Սաներս հիանալի ֆուտբոլ են ցուցադրում և յուրաքնաչյուր անգամ հիասթափություն են ապրում մրցավարի՝ խաղի ավարտն ազդարարող սուլիչից հետո: Սա ընդամենը բաց թողնված գնդակ է: Սա ֆուտբոլ է: Պետք է հանգստանալ»,- Daily Mail-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:






































