Thursday, 04 06 2026
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում

Ճիշտը դաս քաղելն է. մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի նախագահը, իսկ ով՝ «գլխավոր ընդդիմադիրը», ով է արմատական, հեղափոխական, իսկ ով պահպանողական կամ անվճռական, հերթական հետընտրական զարգացումների ամենավատ արդյունքը, որը կարող է լինել, հիասթափությունն է: Այդ բառը ապրիլի 9-ից հետո չափից դուրս հաճախ է հնչում: Շատ իզուր: Արդեն բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ պետք չէ ոգևորվել այն աստիճանի, որպեսզի հետո խորը դեպրեսիայի մեջ ընկնես, առավել ևս պետք չէ որևէ հույսեր կապել այս կամ այն ամսաթվի հետ: Վաղը ես 10 կիլո կնիհարեմ, մայիսի 11-ին ազատ կխոսեմ ճապոներեն, իսկ, ասենք, հոկտեմբերի 16-ին Հայաստանում օրինականություն և ժողովրդավարություն կհաստատվի: Եվ հենց որ նման բան տեղի չի ունենում, սկսվում է «վայ-վույը»՝ ճամպրուկներս հավաքում եմ, սա երկիր չի, գնամ՝ որ դզվի, կգամ: Ամբողջ հարցն այն է, որ նման կարգի երևույթներ չեն կարող կատարվել «հիմա, հիմա, հիմա», դրանք տեղի են ունենում «միշտ, միշտ, միշտ», բայց եթե դու ամենօրյա ջանքեր չգործադրես, կլինի հետընթաց, իսկ եթե գործադրես, չի լինի բարեբեր կայծակի փայլատակում, այլ կձևավորվեն ավանդույթները, մշակույթը, որը հավերժ գործընթաց է, ոչ թե վերջնական արդյունք: Այս մտածելակերպով հնարավոր չէ հուսահատվել՝ գիտակցելով, որ ամեն պահի քարը քարին դնելով դու գնում ես առաջ: Պատրաստ լինել, որ, ինչպես ասում էր Քիփլինգը, կարող ես ամեն ինչ կորցնել և նորից սկսել:

Եվ, իհարկե, դասեր քաղել: Գլխավոր դասը, որը ընդդիմությունը (ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանը) պետք է քաղի ապրիլի 9-ից, այն է, որ հանրահավաք կամ որևէ այլ միջոցառում անցկացնելու համար պետք է ունենալ հստակ ծրագիր և կազմակերպչական կառուցվածք: «Ես եմ ու իմ ժողովուրդն է» մոդելը չի աշխատում, այն բերում է նրան, որ ժողովրդի մի մասը գնում է Բաղրամյան 26, մյուսը՝ Եղեռնի հուշարձան, երրորդն էլ գուցե ցանկանա գնալ, ասենք, Գառնիի տաճար: Ընդդիմության ցույցը կամ երթը, որքան հասկանում եմ, նրա համար է, որ ցույց տա իր շարքերի ուժը, վճռականությունն ու միասնությունը: Այդ առումով ավելի իմաստալից է, ինձ թվում է, քայլել ոստիկանության հետ համաձայնեցված երթուղիներով, բայց միասին, հոծ զանգվածով, քան իմպրովիզացիաներ անել և հրահրել անիմաստ բախումներ: Որքան էլ ոչ իրավաչափ էին ոստիկանության գործողությունները, դրանցից քաղած քարոզչական էֆեկտը ավելի փոքր է, քան իսկապես հուժկու երթինը:

Բայց եթե ընդդիմադիր տարբեր ուժերի նպատակն իսկապես իշխանափոխությունն է, որի հետևանքով, իրենց կարծիքով, կհաստատվի արդարությունն ու բարեկեցությունը, ապա նրանք չպիտի իրար բզկտեն: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին իրենց քննադատության մեջ չպիտի լինեն չարախինդ: Ռեժիմի ջրաղացին ջուրը հենց դա է:

Մոտ 10 տարի առաջ, մամուլի ասուլիսի ժամանակ, երբ անհամբեր լրագրողները հարցեր էին տալիս Ստեփան Դեմիրճյանի և նրա մարտավարական սխալների մասին, Հայաստանի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկը՝ Բաբկեն Արարքցյանը, հիշեց հայտնի ասույթը՝ «մի կրակեք դաշնակահարի վրա, նվազում է՝ ինչպես կարող է»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում