ԱՄՆ ռազմածովային ուժերի «Փորթեր» ականակիրը լքել է Սև ծովը և Բոսֆորի նեղուցով ուղևորվել է դեպի Միջերկրական ծով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վակայակոչելով ռազմանավերի ընթացքին հետևող բլոգերների Twitter-ը:
«Փորթերը» Սև ծովի ջրային տարածք է մտել հոկտեմբերի 6-ին, որտեղ մասնակցել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Գետման Սագայդաչնիի» հետ զորավարժություններին և համատեղ մանևրեր է իրականացրել Վրաստանի ռազմածովային ուժերի նավերի հետ:











































