ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել 2014-ի ֆինանսական տարվա բյուջետային ծրագիրը, որը նախատեսում է 744 մլրդ դոլարի դեֆիցիտ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Պետական ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի 3.778 տրիլիոն դոլար, եկամուտը՝ 3.034 տրիլիոն դոլար: Բյուջետային այս ծրագիրը, սակայն, թույլ է տալիս 10 տարվա ընթացքում դեֆիցիտը կրճատել 1.8 տրիլիոնով:
Փաստաթուղթը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից: