Ռիհաննան և Քրիս Բրաունը չեն դադարում զարմացնել իրենց հարաբերություններով: Մարտի վերջին լուրեր էին պտտվում այն մասին, թե զույգը բաժանվել է, սակայն պարզվեց, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Իսկ հիմա կրկին լուրեր են տարածվում, որ նրանց հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ: Տեսնենք:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ռադիոյին տված հարցազրույցում այն հարցին՝ արդյո՞ք նա և Ռիհաննան միասին են, Քրիսը կարճ պատասխանել էր. «Ոչ»:
Նորությունն արագ տարածվել էր, սակայն վեճերի և հաշտությունների սիրահար զույգը շուտով հերքել էր բաժանման մասին լուրը:
Այս անգամ առիթը Ռիհաննան է տվել։ Համերգներից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ սիրահարված է, սակայն սիրուց ոչինչ չի հասկանում:
Կասկածներն աճել են, երբ նրանք հայտնվել են տարբեր գիշերային ակումբներում: Բրաունը նույնիսկ սիրաբանել է մատուցողուհու հետ:
Համենայնդեպքս աստղային զույգի ընկերներն ամեն ինչ ժխտում են՝ ասելով, որ նրանք միասին են, եթե նրանց մեջ ինչ-որ բան կա, ապա դա կմնա միայն նրանց մեջ: Ըստ նույն աղբյուրի՝ նրանք այժմ կենտրոնացած են կարիերայի վրա և շատ ժամանակ են հատկացնում իրենց աշխատանքին:
Արդյո՞ք ազնիվ են Ռիհաննայի և Քրիսի ընկերները, և արդյո՞ք հարսանիքը տեղի կունենա:









































