ԵՄ արտաքին գործերի գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ շատ է տխրել, երբ լսել է Իրանի Բուշեր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի մասին:
«Նա ցանկանում է իր խորը ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքի անդամներին, վիրավորներին և նրանց, ովքեր կորցրել են իրենց տները»,- նշել է նրա մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը 6.3 մագնիտուդ հզորությամբ մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում՝ Բուշերից 90 կմ հեռավորության վրա: Համաձայն վերջին տվյալների՝ զոհվել է 37, տուժել՝ մոտ 800 մարդ:









































