Թայլանդի հյուսիսում ձկնորսը Նան գետում որսացել է ձկան, որը բնակվում է միայն Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայում, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Թայլանդի Յոթերորդ ազգային հեռուստաալիքին:
Փորձագետները լուսանկարներով որոշել են, որ որսած կեսմետրանոց ձուկը՝ կոկորդիլոսի գլխով ու վահանով, միսիսիպյան հայտնի վահանաձուկն է, որի տարածման արեալը սահմանափակվում է Ամերիկա մայրցամաքով, հաղորդում է հեռուստաալիքը:
«Ամերիկայում այդ ձկներին հաճախ պահում են ակվարիումներում, սակայն եթե այն շատ է մեծանում, ապա ձկանը բաց են թողնում բնական ջրավազաններ: Երևում է, այս դեպքում հենց այդպես էլ եղել է»,- ասել է գիտնականներից մեկը։
Վահանաձկներն արագ բազմանում են բարենպաստ միջավայրում, քանի որ ապրում են ԱՄՆ-ի ու Հարավային Ամերիկայի տաք կլիմայի պայմաններում ու սնվում են փոքր ձկներով ու թռչուններով:








































