Տոսկանայի դատարանը զբոսաշրջային նավերի Costa Crociere SpA օպերատորի դեմ 1 մլն եվրոյի տուգանք է սահմանել՝ Costa Concordia նավի վթարի գործով վարչական պատժամիջոցների շրջանակում: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Էլիտար զբոսաշրջային Costa Concordia նավը վթարվել է 2012-ի հունվարին՝ Իտալիայի Ջիլիո կղզու ափերի մոտ՝ Տոսկանայից ոչ հեռու: Նեապոլցի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոյի սխալի պատճառով զոհվել էր 32 մարդ:
Տուգանքը Costa-ի վրա դրվել է կանոնների շրջանակում, համաձայն որոնց՝ ընկերությունները, որոնց աշխատակիցները հանցագործություն են կատարել, տուգանվում են: Գումարի չափը նվազեցվել է, քանի որ ընկերությունը հաստատում է, որ կատարվածի մեղքը լիովին ընկնում է Սկետինոյի վրա, այլ ոչ թե նավի օպերատորի:
Երկուշաբթի Գրոսետոյի դատարանում կսկսվեն Սկետինոյի և ևս 5 մեղադրյալների գործով լսումները:










































