Վերջին ժամանակաշրջանում լուրեր են շրջանառվում, որ Ժոզե Մոուրինյոն, հավանական է, կլքի «Ռեալ»-ն ու կվերադառնա «Չելսի» առաջիկա ամռանը:
Նշվում է նաև, որ «արքայական ակումբ»-ի ղեկավարները նախնական պայմանավորվածություն ունեն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ: Եթե պորտուգալացի մասնագետը հեռանանա «Ռեալ»-ից, ապա մեծ է հավանականությունը, որ թիմը կգլխավորի Կառլո Անչելոտին:
Անչելոտիի ապագան, սակայն, կապված կլինի նաև այն փաստի հետ, թե կցանկանա՞ արդյոք փարիզյան ակումբը շարունակել համագործակցությունը մասնագետի հետ:







































