Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Սննդարդյունաբերության առումով ՀՀ-ն տարածաշրջանային առաջատար է. Տիգրան Ջրբաշյան (տեսանյութ)

«Ամերիան» շարունակում է ՀՀ տնտեսության ոլորտային գնահատումները: Առաջին հետազոտությունը նվիրված էր մանրածախ առևտրին, սուպերմարկետներին, երկրորդը՝ զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտին, իսկ երրորդը՝ մշակող արդյունաբերության մեջ 50%-ից ավելին զբաղեցնող սննդարդյունաբերությանը, այդ թվում՝ խմիչք և ծխախոտ: Ինչպես այսօր ուսումնասիրության ներկայացման ժամանակ լրագրողներին հայտնեց «Ամերիախմբի» զարգացման տնօրեն, «Ամերիաընկերության» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, գնահատվել են ոլորտի ներուժը և արտահանման կարողությունների փոփոխություններն առաջիկա 3 տարում:

«Այս ոլորտն ամենահետաքրքիրներից մեկն է, և այս ցուցանիշների տեսանկյունից տարածաշրջանային առաջատար ենք: Ներդրողները հետաքրքրված են ունենալու առաջնային տվյալներ, որոնք թույլ կտան նրանց կողմնորոշվել»,- ասաց Տ. Ջրբաշյանը:

Ըստ նրա՝ սննդամթերքի արտադրության վերաբերյալ հետազոտությունը տալիս է Հայաստանի մակրոտնտեսական առկա իրավիճակի բնութագիրը, ներկայացնում է Հայաստանում սննդամթերքի արտադրության ծավալները, արտաքին առևտուրը, կատարում համեմատականներ այլ երկրների հետ: Հետազոտությունը ներկայացնում է նաև շուկայի հիմնական դերակատարներին, ոլորտի ենթաճյուղերի սպառման ծավալները ներքին շուկայում, ինչպես նաև ոլորտում առկա խոչընդոտներն ու ռիսկերը: Հետազոտության շրջանակներում «Ամերիան» նախաձեռնել է սննդամթերքի և խմիչքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ընտրանքային հարցումներ, որոնց արդյունքները ներառում են նաև ոլորտի կազմակերպությունների շփումները, բանկային համակարգին տրված գնահատականները: Առանձին ընտրանքային հարցումներ են կատարվել նաև փոքր խանութների շրջանում:

Հատկանշական է, որ հետազոտության մեջ ներկայացվել են նաև ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը: Հետազոտության արդյունքում «Ամերիայի» փորձագետները նախանշել են նաև սննդամթերքի արտադրության` ներառյալ խմիչք և ծխախոտ, ոլորտի զարգացման հետագա միտումները:

Սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի արտադրությունն ըստ մարզերի ուսումնասիրելիս պարզվում է, որ արտադրանքի 49%-ը բաժին է ընկնում Երևանին, 13 %-ը` Արարատի մարզին, 13%-ը` Կոտայքի մարզին, 8%-ը` Շիրակի մարզին, 4%-ը` Լոռու մարզին, 3-ական տոկոս` Արագածոտնի և Արմավիրի մարզերին, 2-ական տոկոս` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերին և 1%` Տավուշի մարզին:

2012թ.-ի տվյալներով՝ սննդամթերքի արտադրությունը կազմել է վերամշակող արդյունաբերության 36%-ը, խմիչքների արտադրությունը` 14%-ը, իսկ ծխախոտի արտադրությունը` 4%-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում