Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Մոնթրեյ արվարձանում անհայտ տղամարդը բնակարանում պատանդ է վերցրել մի կնոջ, հաղորդում է Agence France-Presse-ը:
Տեղի իշխանությունների խոսքերով՝ դանակով զինված տղամարդը պատանդ է պահում կնոջը, բնակարանի մուտքը հսկում են ոստիկանության աշխատակիցները: Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքն, ամենայն հավանականությամբ, ընտանեկան վեճի մասին է:








































