Thursday, 04 06 2026
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Սեփական եսից վեր կա միայն մեկ բան՝ Հայաստանը
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
Ուսուցչի ցածր աշխատավարձը, թոշակը պետության ամոթն է
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում

Սերժ Սարգսյանը կարող է շնորհակալություն հայտնել Ր. Հովհաննիսյանին ժողովրդին մասնատելու, հիասթափեցնելու համար

«Երբ նոր էին սկսվել այս հետընտրական զարգացումները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր հայտարարել, իսկ հետո հայտարարեց ամսի 9-ին երդմնակալության արարողություն կազմակերպելու մասին, ես իմ լավ ընկերոջը՝ Ստեփան Դեմիրճյանին, ասացի, որ այս ամենն ավարտվելու է 2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած իադարձությունների կրկնությամբ: Եվ այդ կանխատեսումը երեկ իրականացավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Հրեշավոր հանցագործությունների համար, որ կատարվել են ոստիկանության ձեռքերով մինչ այդ՝ մարտի 1-ին, պատժվածներ չկան առ այսօր, ուրեմն միամիտ է մտածել, որ այս երկրում հնարավոր է խուսափել նման իրադարձությունների կրկնությունից, և ոստիկանությունից ավելի քաղաքակիրթ, ավելի հանդուրժող վերաբերմունք ակնկալել: Եթե հանցագործությունը մնում է անպատիժ, եթե պատիժ կրողներ չեն լինում, ուրեմն հնարավոր է, որ ոստիկանության ցանկացած ներկայացուցիչ վազի արդեն հեռացող մարդու հետևից և նրան հարվածի, ինչպես դա եղավ Արմեն Մարտիրոսյանի դեպքում, և բնավ էլ պետք չէ զարմանալ»,- ասաց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ամեն ինչ անում էր, որպեսզի լիցքաթափի ժողովրդի դժգոհությունը, նաև արեց ամեն ինչ, որ նրանց պառակտի. «Ժամը 12-ին նա ուղղակի վախեցել էր ժողովրդի բազմությունից, ահռելի թվաքանակ էր այդ ժամանակ, նրանք պահանջում էին երթ կազմակերպել, իսկ նա դա արեց միայն այն բանից հետո, երբ ժամը 12-ը փոխարինեց ժամը 6-ով, և սպասեց, որ ժողովրդի հիմնական մասը հեռանա: Մնացին միայն այդ հավաքված զանգվածի երևի տասը տոկոսը, ու այդ ժամանակ էր, որ նա համաձայնեց երթ անել, այն էլ ոչ թե փողոցով, այլ հետիոտների համար նախատեսված մայթով:

Նա ի սկզբանե բաժանեց ժողովրդին մի քանի մասի, որպեսզի հնարավորություն չտա կուտակվել մեկ տեղում: Սա նրա ցանկությունն էր, որը նա պետք է թաքցներ: Հետո, երբ ժամը 6-ին հրապարակում սկսեցին սուլել՝ պահանջելով երթ, նա չէր համաձայնում և ձգում էր այդ որոշման հրապարակումը: Մարդիկ սկսեցին ավելի ուժեղ սուլել, և նա անելանելի վիճակում հայտնվեց ու ստիպված էր ենթարկվել ժողովրդին. դրանից հետո եղավ այն, ինչին բոլորս ականատես եղանք: Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատ չի կարդացել Լենինի դասական ստեղծագորոծությունը՝ «Ինչպես կազմակերպել ապստամբություն», որտեղ նա ասում է, որ դրան պետք է վերաբերվել իբրև արվեստի: Արդյունքն էլ պարզ դարձավ երեկ, երբ նա գնաց Ծիծեռնակաբերդ, իսկ, ասենք, Հրայր Թամրազյանը բարձրախոսը ձեռքին փնտրում էր գեթ մեկին, ով կարող էր իրավիճակը բացատրել»:

Մեր այն հարցին՝ սա կարելի՞ է արդեն դիտարկել շարժման ավարտ, քանի որ հավաքված ժողովուրդը կարծես թե հիասթափվեց, Հ. Հովհաննիսյանն ասաց.
«Ժողովուրդն այդ շարժմանը մասնակցում էր ոչ թե հանուն Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ ընդդեմ Սերժ Սարգսյանի, նրանք դժգոհ էն գործող իշխանությունից, քանի որ այդ իշխանությունը մնացել է: Անկախ նրանից՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը, թե ոչ, սրբագրումներ կմտցնի իր քայլերում, թե չի մտցնի, կգնա քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ճանապարհով, թե ոչ՝ ժողովրդի դժգոհությունը չի մարի»:

Պատասխանելով այն հարցին՝ եթե ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա էլ ո՞վ ներքաղաքական այս իրավիճակում կարող է ընդդիմադիր շարժում ղեկավարել, մեր զրուցակիցն ասաց. «Սուրբ տեղը դատարկ չի մնում՝ այդպիսի մի ասացվածք կա, որ տեղավորվում է այսօրվա մեր իրականության մեջ: Ես միայն մի բան կարող եմ ասել՝ Սերժ Սարգսյանը կարող է շնորհակալություն հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովրդին մասնատելու և հիասթափեցնելու համար»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում