Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանն Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22 խաղերում դարձել է 21 գոլի հեղինակ և առաջնության պատմության մեջ լավագույն ռմբարկուներ Մաքսիմ Շացկիխին ու Սերգեյ Ռեբրովին զիջում է 1 գոլով:
Ռեբրովը խոսել է Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանի խփած գոլերը ևս մեկ անգամ հաստատում են նրա բարձր կարգը: «Շախտյոր»-ի կարգի թիմում նման քանակությամբ գոլեր խփելն իրական է: Այն, թե ինչպես է նա հարմարվում Միրչա Լուչեսկուի խաղային ծրագրին, մեծ նշանակություն ունի:
Նրա հաղթաթուղթը ճիշտ դիրք ընտրելու ունակությունն ու դեպի մրցակցի դարպասը միտվածությունն է: Երբ նա խորքից մխրճվում է հակառակորդի տուգանային հրապարակ, ոչ բոլորը կարող են կասեցնել նրա առաջխաղացումը: Բացի այդ, նա ունի գոլային հոտառություն, արագություն ու դիպուկ հարվածներ է կատարում:
Նա մեծ պատասխանատվությամբ է մոտենում մարզումներին ու շարունակում է բարելավել խաղային որակները: Նրան հաջողություն եմ մաղթում: Որքան գոլ նա կարողանա խփել ընթացիկ մրցաշրջանում, դա կանի արժանիորեն»:






































