Bank of America-ի վերլուծաբան Ասանասիոս Վամվակիդիսը Եվրոպական կենտրոնական բանկին առաջարկել է շրջանառությունից հանել 500 եվրո արժեքով թղթադրամները: Դրանք ստացել են «Բեն Լադեն» մականունը, քանի որ դրանց գոյության մասին գիտեն բոլորը, սակայն շատերը երբեք չեն տեսել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Վամվակիդիսի խոսքով՝ նման որոշումը թույլ կտա թուլացնել միասնական եվրոպական արժույթը և այդպիսով մեծացնել արտահանումն ու զբաղվածությունը:
Դա նաև Եվրոպական կենտրոնական բանկին թույլ կտա հայտնաբերել ոչ ազնիվ ճանապարհով ստացված գումարների տերերին, որոնք, որպես կանոն, գումարները պահում են հենց այդ թղթադրամներով:
Դեռևս հայտնի չէ՝ բանկը կհետևի՞ այդ խորհրդին, թե՞ ոչ:









































