ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում անհայտ անձը վիրավորել է կրկեսային ասիական փղին: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ 39 տարեկան փիղը կանգնած է եղել ոչ հեռու արենայից, որտեղ հյուրախաղերի եկած կրկեսը պետք է ելույթ ունենար: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Կենդանու վրա կրակել են մոտեցած ավտոմեքենայի պատուհանից:
Դեպքի վայր ժամանած անասնաբույժը հայտարարել է, որ վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, սակայն որոշում է ընդունվել փղին բուժման նպատակով մի քանի շաբաթով ուղարկել Միսսուրի նահանգ: Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին:
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերով՝ այդ հանցագործությունը կդիտարկվի որպես դաշնային, քանի որ ասիական փղերը գտնվում են ոչնչացման սպառնալիքի տակ:









































