Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության առաջին նախագահի՝ Շարլ դը Գոլի հարցազրույցի բնօրինակը, որտեղ նա բացատրել է 1940թ.-ի իր հայտնի ռադիոելույթը, Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 14.4 հազար եվրոյով: Տեքստի նոր տերն է դաձել Փարիզի նամակների և հին ձեռագրերի թանգարանը: Առաջիկայում այն կներկայացվի նաև հանրությանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
1947թ. այս տեքստը տպվել է գրամեքենայի միջոցով՝ 4 թղթի վրա: Դա այն ժամանակ էր, երբ դը Գոլը ցանկանում էր հասնել այն բանին, որ դաշնակիցները ճանաչեն «Ազատ Ֆրանսիա» շարժումը:
«Դա շատ լավ գին է. 12 հազար եվրո, 14.4 հազար՝ հարկերով»,- ասել է աճուրդի կազմակերպիչ Այմերիկ Ռույակը:









































