Monday, 15 06 2026
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին

Անգլիայի թագուհին դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Թուրքական CNN TÜRK-ը, վկայակոչելով բրիտանական Daily Telegraph պարբերականը, նշում է, որ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը դեմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

Բուքինգհեմյան պալատում կազմակերպված միջոցառման ժամանակ Էլիզաբեթ 2-րդը նշել է. «ԵՄ-ն արդեն ունի 27 անդամ, և ամենևին կարիք չկա այդ թիվն ավելացնել ևս մեկով: Ես ցանկանում եմ, որ Թուրքիան երկար ժամանակ չանդամակցի ԵՄ-ին»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեծապես աջակցում է ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը: 2010 թվականի հուլիսի 27-ին Քեմերոնն Անկարայում հայտարարեց, թե ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը կնպաստի մուսուլմանական աշխարհի հետ ԵՄ-ի հարաբերությունների բարելավմանը:

Բացի այդ, Քեմերոնը սուր քննադատության ենթարկեց այն երկրներին, որոնք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում գիտակցաբար իսլամատյացություն են առաջացնում: Ըստ Քեմերոնի` Թուրքիան չափավոր իսլամական երկիր է, և անհրաժեշտ է իսկական իսլամը տարբերել նրա ծայրահեղական տարբերակներից:

Քեմերոնը նաև ընդգծել էր Թուրքիայի դերը` որպես ՆԱՏՕ-ի անդամ. «Երբ ես պատկերացնում եմ, թե Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, որքան շատ բան է արել Եվրոպայի պաշտպանության համար, և այն, ինչ հիմա է անում Աֆղանստանում` մեր եվրոպական դաշնակիցների հետ, ապա զայրույթ եմ ապրում, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը դանդաղեցվում է: Բավական չէ, որ ասում են՝ Թուրքիան միայն պահպանում է ճամբարը, նաև, որ պետք է գտնվի վրանում»:

Անկարայում Քեմերոնը հանձն առավ ստանձնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում «լավագույն փաստաբանի» դերը, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ներկայումս փորձում է ԵՄ-ում Գերմանիայից ու Ֆրանսիայից խլել նախաձեռնությունն ու ազդեցությունը և, ի դեմս Թուրքիայի, հեռանկարում ստանալ հուսալի և բարյացակամ դաշնակցի:

Ուստի ամենևին էլ պատահական չէր, որ հոկտեմբերի 24-ին Թուրքիան և Մեծ Բրիտանիան Ստամբուլում հուշագիր ստորագրեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում փոխըմբռնման ու համագործակցության շուրջ, իսկ Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, որը հայտնի է Chatham House անունով, նոյեմբերի 9-ին տարվա քաղաքական գործչի մրցանակը հանձնեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում