«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Նրանց հետ էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմենուհի Հովհաննիսյանն ու որդին` Կարին Հովհաննիսյանը։
Նշենք, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում հուշահամալիրում` դատապարտելով Հայոց ցեղասապանությունը։
Իսկ մինչ այդ՝ Բաղրամյան պողոտայում ցուցարարները նստացույց են ուզում անել` չենթարկվելով ոստիկանության և Զարուհի Փոստանջյանի հորդորներին։








































