Քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանների կազմած հոծ պատնեշի մոտ հանրահավաքի մասնակիցների առաջնորդությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց բանակցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, որպեսզի թույլատրվի երթի մասնակիցներին Բաղրամյանով շարժվել դեպի Ծիծեռնակաբերդ:
«Ձեր գործողություններով խախտվում է հասարակական կարգը, ու այլ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքք»,- բարձրախոսով հայտարարեց Վալերի Օսիպյանը և կոչ արեց դադարեցնել անօրինական երթը, հակառակ դեպքում ոստիկանությունը կկիրառի անհրաժեշտ միջոցառումներ:
Այս պահին ծեծկռտուք է սկսվել ոստիկանության և երթի մասնակիցների միջև: Ոստիկանները մահակներով ծեծում են քաղաքացիներին:










































