«Մենք պարելու ենք և երգելու ենք, որովհետև սա մեր հայրենիքն է: Թքած Րաֆֆու և Սերժի վրա, այսօր հայ ժողովուրդն է գալիս իշխանության և ապագայի կերտման և միասին ենք, համաձա՞յն եք…միասին ենք»,-Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրեց վեր բարձրացնել Սահմանադրությունները և առաջարկեց բոլոր հայերին կարդալ ՀՀ Սահմանադրության հատկապես առաջին գլուխը, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց նաև անձրևին.« Սիրելի՛ հայրենակիցներ, անձրև է, քաղցր է, մերն է, ողջունենք անձրևը, հրաշք է, ողջունենք անձրևը»:
Նա ասաց, որ երբեք չի լքելու ժողովրդին և ժողովրդի հետ միասին գնալու է մինչև հաղթանակ:
«Մինչև իմ վերջին շունչը ես ձեզ կմնամ հավատարիմ և հաշվետու: Ձեզ հետ միասին արյունս կտամ, միայն տեսնենք միասին ազատ անկախ, միացյալ հողը հայկական»,-ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Նա խոստացավ հուսախաբ չանել, մինչև արդարության զանգը կհնչի: Նրա դիտարկմամբ՝ իշխանությունը ոչ թե պետք է միլիարդատեր դառնա, ընդերքը գողանա, այլ կրթության, առողջապահություն, մեր երեխաների համար հաց և այլ բաներ հոգա, իսկ ով պատրաստ չի այս ամենն իրականցնելու, նրա խոսքով՝ թող ռադը քաշեն գնան Հայաստանից:
«Մենք չենք ապրելու, եթե 5 տարի հետո արտագաղթը չդառնա վերադարձ, եթե այն կեղծ երդումը, որ տալիս են համալիրի դահլիճում, չդառնա ներողություն: Սերժ Սարգսյան, վեհափառ, եկեք ժամը 18:00-ին ասեք ներողություն»,-դիմեց Րաֆֆի Հովհաննիսյանը:










































