Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին վշտացրել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան լուրը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես ասվում է ցավակցական հեռագրում, պոնտիֆիկը «երախտագիտությամբ է հիշում քրիստոնեական արժեքները, որոնք եղել են հասարակությանը ծառայելու նրա հավատարմության և ժողովուրդների ընտանիքում ազատության սկզբունքների առաջխաղացման հիմքում»:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը մահացել է ապրիլի 8-ին, 87 տարեկան հասակում՝ ուղեղի կաթվածից: Նա կհուղարկավորվի Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում:









































