Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հիշեցրեց՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
«Խիզախ աղքատներ, քաջ անգործներ, նրանք, ովքեր իրենց ամբողջ կյանքը տվել են իրենց հայրենիքի համար, այսօր հավաքվել ենք մեր մայրաքաղաքում, ասելու՝ մենք մեր արտագաղթից, մենք մեր ջարդից, ցեղասպանությունից, մեր ցավից, այս անարդարության ճիրաններից ազատված ենք: Երդում տվեք, տղերք, եթե ուզում եք, տվեք»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թող Աստված մեզ առաջնորդի:
Ր. Հովհաննիսյանը կոչ արեց դարձի գալ դեպի եկեղեցի և պետություն. «Մենք այլևս ձեր ստրուկը չենք, մենք ՀՀ ազատ քաղաքացիներ ենք և գնում ենք հաղթելու»:
Նրա խոսքով, այսօր վեհափառը, Սերժ Սարգսյանը իրենց մանկլավիկներով հավաքվել են համալիրում, բայց Աստված մեր ժողովրդին, մեր հայրենիքին ժամադրել է իր թագավորություն, իր տուն, բայց ոչ 30 արծաթի կեղծ սրիկաներին:
«Մենք կկանգնենք ինչքան որ պետք է, որ հայրենիքը դառնա ինքնիշխան, ժողովրդավար, ազատ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Րաֆֆին, Ռոբերտը, Լևոնը, Սերժը ում շունն են, դու ունեք հայրենիք»,նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:









































