Այս պահին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի հատվածում գետնին պառկել է հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ինչպես հայտնում է Panorama.am-ը, այս անգամ նա օրիգինալ մոտեցում է ցուցաբերել իր բողոքի ակցիային՝ գլխին քաշել է կարտոֆիլի մեծ պարկ, որի վրա բանակում խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Աբգարյանի և նրա հոր նկարն է:
Գասպարին ոչ մի բառ չի ասում, լուռ տանում է իր ակցիան, մինչդեռ ոստիկանները մոտենում ու հորդորում են նրան գոնե նստի, քանի որ «սառը գետնին պառկելը վնաս է իր առողջությանը: Սակայն Գասպարին լռում է:








































