«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությամբ վերջ է դրվում ցանկացած տեսակի համագործակցության, այն ելքերին որոնք տեսանելի են: Այս մասին Ազատության հրապարակում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական հետազոտությունների «Վերելլք» հիմնադրամի նախագահ, փորձագետ Արծրուն Պեպանյանը:
Նա նշեց, որ մինչ այս երդմնակալության արարողությունը մեկ ելք էր տեսնում, այն է՝ համագործակցության որոշակի եզրեր գտնել իշխանության հետ: Սակայն, ըստ նրա, այս երդմնակալությունից հետո այդ մասին մտածելն անիմաստ է: «Սա կարող է ինչ-որ բանի վերջ է, կարող է՝ ինչ-որ բանի սկիզբ, և ինչպես ասում են՝ ինչ-որ բան ավարտվում է և ինչ-որ բան սկսվում: Հստակ չեմ կարող ասել այս արարողությանը ինչ կարող է հետևել, բայց կարող եմ ասել, որ իշխանությունը կարող է կիրառել օրենք, որով երկրորդ նախագահ չի նախատեսվում»,- տեսակետ հայտնեց Արծրուն Պեպանյանը՝ բացառելով Ազատության հրապարակում իշխանության կողմից ուժի կիրառումը։
Ա. Պեպանյանի խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի մեջ հստակ տրամաբանություն և քաղաքական միտք չի երևում, իսկ մամուլում հնչող առաջարկները և քաղաքական մտքերն անտեսվում են:
Նա հորդորեց սպասել և տեսնել, թե ինչ կլինի:
Լուսանկարը PanARMENIAN Photo-ի








































