ԱՄՆ-ում կանայք դեռևս տղամարդկանցից քիչ են վաստակում: Համաձայն կանանց իրավունքների պաշտպանության ազգային կնետրոնի զեկույցի՝ տարբերությունը կազմում է միջինը 25 տոկոս: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս տարբերությունն ավելի մեծ է հատկապես աֆրոամերիկուհիների և լատինաամերիկուհիների շրջանում:
Կենտրոնը կառավարությանը կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել:







































