Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ռոմա»-«Լացիո» հանդիպումը: Դերբին ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեցին Վլադիմիր Պետկովիչի սաները` աչքի ընկավ Էրնանեսը, ով երկրորդ խաղակեսի առաջին րոպեներին կարող էր ևս մեկ գոլի հեղինակ դառնալ, սակայն նրան չհաջողվեց արդյունավետ իրացնել 11 մետրանոցը:
Րոպեներ անց 11 մետրանոցի իրավունք ստացավ «Ռոմա»-ն: Նշակետին մոտեցած Ֆրանչեսկո Տոտին դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:





































