Պարսից ծոցի գոտում ԱՄՆ-ը՝ ավելի քան 30 երկրների մասնակցությամբ, կանցկացնի ականազերծման և ծովային ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված մասշտաբային վարժանքներ: Մանևրումները կանցկացվեն մայիսի 6-30-ը:
«Վարժանքների ընթացքում կիրականացվեն միջազգային ծովային առևտրի պաշտպանության պաշտպանական լայնամասշտաբ օպերացիաներ»,- հայտնել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Մասնակիցները պետք է կատարելագործեն ականների որոնման և չեզոքացման մեթոդները, ավիացիայի օգնությամբ ականների դեմ պայքարը, չպայթած զինամթերքի վնասազերծման, ջրասուզական աշխատանքները, օպերացիա՝ անօդաչու թռչող և ստորջրյա ավտոմատ սարքերի օգտագործմամբ:
Պարսից ծոցի շրջանում նման վարժանքներ վերջին անգամ անցկացվել էին անցած տարվա սեպտեմբերին: Ինչպես հաղորդել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մամլո ծառայությունը, անցած տարի Չինաստանն ու Ռուսաստանը չեն մասնակցել վարժանքներին, չի սպասվում նրանց մասնակցությունը նաև այս տարի:








































