Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Երդումների սարսափից՝ Րաֆֆի՞, թե՞ Սերժ. մամուլ

«Այսօր Երևանում գրեթե նույն ժամին, սակայն միանգամայն տարբեր վայրերում տեղի են ունենալու երկու իրադարձություններ, որոնք գրեթե հավասարապես կարևոր են պետության ու հասարակության համար: Մարզահամերգային համալիրում կայանալու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, Ազատության հրապարակում, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է հայտարարել՝ «Նոր Հայաստանի երդմնակալությունը»»,- գրում է «168 ժամը» առաջնորդողում և հավելում.

«Իշխանությունը, բնականաբար, հեգնանքով է վերաբերվում Ազատության հրապարակում կայանալիք միջոցառմանը, ընդդիմությունն էլ՝ ՄՀՀ-ում տեղի ունենալիք երդմնակալությունը համարում է ստի, կեղծիքի երդմնակալություն: Սակայն, անկախ այս փոխադարձ վերաբերմունքից ու որակումներից, երկու միջոցառումներն էլ չափազանց կարևոր են Հայաստանի համար, քանի որ մի դեպքում՝ իր լիազորություններն է ստանձնելու, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասում, «դե ֆակտո» նախագահ Սերժ Սարգսյանը, մյուս դեպքում՝ պաշտոնապես կես միլիոնից ավելի քաղաքացիների վստահությունը ստացած «Ժառանգության» առաջնորդն է ինչ-որ խորհրդանշական քայլ անելու, որից կարող է կախված լինել ընդդիմության ինչպես՝ հաջողությունը, այնպես էլ՝ տապալումը վերջին ամիսների պայքարից հետո:

Այսօրվա կարևորությունը, սակայն, ինքնին նշված միջոցառումները չեն, այլ այն, թե որքանով երկու կողմերը կկարողանան խուսափել բախումներից, ինչի մասին հատկապես վերջին օրերին ակնարկում են շատերը: Ընդ որում, ակնարկողների ու «բախման ակնկալիք» ունեցողների մի մասն այսօր մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, մյուս մասը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի: Իրավիճակի նրբությունն այն է, սակայն, որ հնարավոր բախումներից թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը հաստատապես տուժելու են: Հասարակությունը՝ առավել ևս»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում