Կիպրոսի Վերահսկիչ պալատի ղեկավար Ռեա Գեորգիուի խոսքերով՝ Կիպրոսն այս փուլում 75 միլիոն եվրոյի կարիք ունի, որով պետք է վճարի այդ թվում նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերն ու թոշակները:
«Ապրիլին միջոցների դեֆիցիտը 160 միլիոն եվրո է կազմել: Պահուստում 85 միլիոն եվրո բացակայում է, և մենք դեֆոլտից խուսափելու համար պետք է հայթայթենք այդ գումարը»,- ասել է Գեորգիուն:
Հիշեցնենք, որ վարկատուների «եռյակի» կողմից առաջին փոխանցումը մայիսին կկատարվի։
Բանկային ճգնաժամը, ինչպես և ենթադրվում էր, ավելի կկրճատի Կիպրոսի տնտեսությունը, որը կարող է 9 %-ի հասնել:








































