Լինդսի Լոհանի դիմանկարը հավաքել են տարբեր մնացորդներից: Աշխատանքի հեղինակը նկարիչ Ջեյսոն Մեսյեն է: Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, նկարիչը հայտարարել է, որ Լոհանի մեծ երկրպագուն է և հույս է հայտնել, որ աշխատանքը նրան դուր կգա:
Չի հստակեցվում, թե դերասանուհին ինչպես է արձագանքել աղբից պատրաստված իր դիմանկարին:
Նկարը ստեղծելու համար Մեսյեն օգտագործել է բազմաթիվ առարկաներ՝ ալկոհոլային խմիչքների և սոուսների դատարկ շշեր, այցեքարտեր, բջջային հեռախոսներ, հուշանվերներ, ատամի խոզանակներ, նույնիսկ Լոհանի մասնակցությամբ ֆիլմերի ձայնասկավառակներ և այլն:











































