Հեռուստահաղորդավար Թինա Կանդելակիի 15-ամյա դուստր Մելանիան մորը առաջին անգամ թույլ է տվել համացանցում հրապարակել իր լուսանկարը, հայտնում է aspekty.net-ը:
Հրապարակված լուսանկարը տոն է դարձել հեռուստահաղորդավարի երկրպագուների համար: Նշենք, որ դստեր հետ Թինայի մինչ այդ համացանցում տեղադրված բոլոր լուսանկարները շատ վաղուցվա են:
Երկրպագուները նկատել են, որ աղջիկը բավականին գեղեցկացել է և նիհարել: «Ուզում էիք`ստացեք: Մելանիան թույլ է տվել իմ instagram-ում մի անգամ հրապարակել իր լուսանկարը: Իմ դուստրը շատ խիստ է»,- նկարի տակ գրել է Կանդելակին: