Չնայած «Մանչեսթեր Սիթի»-ի սեփականատեր շեյխ Մանսուրն անցած տարի թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ նոր՝ 5-ամյա պայմանագիր ստորագրեց, ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջող ելույթներից հետո կարող է դադարեցնել համագործակցությունը մասնագետի հետ:
Շեյխին դուր չի գալիս այն, որ թիմը 15 միավորով զիջում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Իտալացի մասնագետի ապագան ակումբում կախված կլինի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա մանչեսթերյան դերբիից ու Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայանալիք «Չելսի»-ի դեմ մրցավեճից:
Հիշեցնենք, որ այսօր Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Յունայթեդ»-ը կընդունի «Սիթի»-ին:





































