Ամենասթրեսային մասնագիտությունները, որպես կանոն, առնչվում են սպասարկման ոլորտին: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նշվում է, որ սթրեսային է համարվում գործունեության այնպիսի տեսակը, երբ մարդիկ վնասում են իրենց առողջությունը կամ ստիպված են շատ պարտականություններ ստանձնել: Բացի այդ, դա ցածր վարձատրվող աշխատանք է՝ մեծ ծանրաբեռնվածությամբ: Այս բոլոր պայմանները մեծացնում են սրտի հիվանդությունների ռիսկը:
Ամենադժբախտ մարդկանց թվում են, օրինակ, մատուցողները, բուժքույրերը: Հերթափոխով աշխատանքը ևս կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացման: Իսկ, օրինակ, գիտնականները, ճարտարապետները ավելի քիչ են ենթակա սթրեսի:
Մասնագիտությունների «սև ցուցակը» կազմելուց առաջ 10 տարվա ընթացքում ուսումնասիրվել է ավելի քան 138 հազար մարդ:








































