Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ-ին կոչ է արել ձեռնամուխ լինել հետխորհրդային տարածքի լուրջ խնդիրների, այդ թվում նաև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է նեղ կազմով ԱՊՀ երկրների ղեկավար խորհրդի հանդիպման ժամանակ. «ԱՊՀ-ում անհրաժեշտ է քննարկումներ սկսել հետխորհրդային տարածքի լուրջ խնդիրների լուծման շուրջ և որքանով հնարավոր է՝ խթանել նրանց, ումից այսօր կախված է դրանց որոշումը»։
Նա անիմաստ է համարել ԱՊՀ-ի անարդյունավետության համար Բելառուսին, Ռուսաստանին կամ Ղազախստանին մեղադրելը։ Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ-ը բանակցային լավ հարթակ է, և այն ոչ մի դեպքում չի կարելի ավերել: «ԱՊՀ-ի հեղինակությունն ու պահանջարկը կլինի այն ժամանակ, երբ նրա ղեկավարները լուծեն գլխավոր կենսական հարցերը»,- ասել է Լուկաշենկոն՝ որպես օրինակ բերելով ԼՂ-ի, Ուկրաինայի ու Մերձդնեստրի հակամարտությունները։








































