ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կարող է միանալ Միջերկրական ծովում գտնվում ռուսական նավերի խումբը։ Այս մասին նա հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում։
«Անշուշտ»,- պատասխանել է նա հարցին, թե կարո՞ղ է Միջերկրական ծովում գտնվող ռուսական նավերի խումբն անհրաժեշտության դեպքում գործարկվել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։
«Մեր խումբը Միջերկրական ծովում նախևառաջ ապահովում է նյութական ռեսուրսների մատակարարումը»,- ասել է նա՝ հավելելով, որ այն երաշխավորված կերպով ապահովում է նաև իրենց բազայի հակաօդային պաշտպանությունը:









































