Սինդի անունով արծիվը մարմնին ամրացված GoPro տեսախցիկով երեք օր շարունակ նկարահանել է բրիտանական մայրաքաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից։
Թռչունը թռչել է Թրաֆալգար հրապարակի, «Գլոբուս» թատրոնի, Sky Garden երկնաքերի և Լոնդոնի այլ տեսարժան վայրերի վրայով։
Նախագծի հեղինակն ու իրականացնողը Ubisoft ընկերությունն է։ Տեսանյութի կադրերը ծրագրվում է կիրառել Assassin’s Creed խաղի նոր մասում։








































