Thursday, 04 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

ՀԱԿ հայտարարությունը՝ թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի սահմանը հատելու մասին

Թուրքական զինված ուժերի ուղաթիռը երկու անգամ` հոկտեմբերի 6-ին և 7-ին ներխուժել է Հայաստանի օդային տարածք: Սա աննախադեպ իրադարձություն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային սահմանի խախտումը թշնամաբար տրամադրված պետության ռազմական ուղղաթիռի կողմից չի ստացել ՀՀ պատկան մարմինների համապատասխան գնահատականը, ինչին հետևեց հայկական օդային տարածքի երկրորդ խախտումը: Նույնիսկ երկրորդ միջադեպից հետո ՀՀ պատկան մարմինները` կառավարությունը, պաշտպանության նախարարությունը և ԱԳՆ-ն հանդես չեն եկել դատապարտող հայտարարություններով:

ՀՀ իշխանությունները չեն կարող հաշվի չառնել, որ Հայաստանի օդային սահմանների խախտումները տեղի են ունենում նույն երկրի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման, կոշտ հռետորաբանության պայմաններում: Այլ առիթներով արագ արձագանքող և նախազգուշացնող հայտարարություններով հանդես եկող ՀՀ ՊՆ ընդունել է այնպիսի կեցվածք, կարծես որևէ միջադեպ չի եղել: Սա մտահոգիչ դիրքորոշումը է, հաշվի առնելով այն, որ թուրքական կողմը տեղի ունեցածի կապակցությամբ անգամ ներողություն կամ ափսոսանք չի հայտնել:

Ինչպեսև սեպտեմբերյան օրերին, երբ գնդակոծվում էր Հայաստանի տարածքը Նոյեմբերյանի շրջանում՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի, այնպես էլ այսօր, Հայաստանի հանրությանը չեն տրամադրվում լիարժեք տեղեկություններ, թե արդյոք Հայաստանը բարձրացնում է Ադրբեջանի և այսօր արդեն Թուրքիայի կողմից սահմանների խախտումների հարցը գործընկերների հետ հանդիպումներին, ՀԱՊԿ և ԵԱՀԿ շրջանակներում:

Ավելի քան անհասկանալի է, երբ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիայի ակնհայտ հատկանիշներ ունեցող գործողությունը ՀՀ ԱԳՆ ներկայացնում է որպես հրադադարի խախտում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ անվտանգության կազմակերպություններից և ոչ մեկը հանդես չի եկել Ադրբեջանի և Թուրքիայի` ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող գործողությունները դատապարտող, կամ առնվազն գնահատող հայտարարություններով: Նման իրավիճակը վկայություն է կա՛մ Հայաստանի դիվանագիտության անգործության, կա՛մ Հայաստանի այնաստիճան հեղինակազրկման, երբ գործընկերները անտեսում են ներկայացված բոլոր փաստերը:

Հայաստանի, ինչպես նաև գործընկեր երկրների ու անվտանգության միջազգային կազմակերպությունների լռությունը կարող է սխալ ազդակ ծառայել ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգություն իրականացրած երկրների համար: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները, որոնք ոտնահարում են ՄԱԿ-ի կանոնադրություն, խախտում այդ երկրների ստանձնած պարտավորությունները և մտահոգություն հայտնում Հայաստանի իշխանությունների վախվորած և ոչ համարժեք արձագանքների կամ դրանց բացակայության կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում