Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Կանզասի Սենատի բանաձև` նվիրված Հայաստան – Կանզաս համագործակցության 10-ամյակին

ՊՆ լրատվական ծառաությունը տրամադրել է Կանզասի Սենատի բանաձև N 1751 ` նվիրված Հայաստան – Կանզաս համագործակցության 10-ամյակին.
« Նկատի ունենալով, որ Ազգային գվարդիայի Նահանգային գործընկերության ծրագիրը հասել է ակնառու հաջողությունների ԱՄՆ և գործընկեր երկրների միջև անվտանգության համագործակցության վրա կենտրոնացած ռազմական հարաբերությունների հաստատման գործում, և
Հաշվի առնելով, որ Կանզասը հպարտ է ոգեկոչելու Կանզասի և Հայաստանի Հանրապետության միջև Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում վերջին տասը տարիների ընթացքում արձանագրված հաջողությունները, և

Նկատի ունենալով, որ Կանզասը շարունակում է իր խորին հանձնառությունը` աջակցել անվտանգության համագործակցության միջոցառումներին և դեպի ավելի անվտանգ ու բարգավաճ ապագային ուղղված պաշտպանական բարեփոխումներին, և

Հաշվի առնելով, որ Կանզասի ազգային գվարդիան ճանաչում է համագործակցության փոխշահավետությունը` 2003թ.-ից սկսած ավելի քան 300 զինվորական անձնակազմի եւ 70 քաղաքացիական անձանց փոխադարձ այցերը Կանզաս և Հայաստան, որոնք երկուստեք բարելավել են Հայաստանի և ԱՄՆ-ի փոխադարձ անվտանգությունը և կայունությունը, և

Նկատի ունենալով, որ Կանզասը ցանկանում է ճանաչել Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին որպես առաջնորդների օրինակներ` ազգի, որը հայտնի է իր հյուրընկալությամբ, ինչպես նաև նրանց աջակցությունը` Կանզաս – Հայաստան հարաբերությունների ընդլայնման տեսլականին` ի շահ երկու ժողովուրդների և պետությունների, և

Հաշվի առնելով, որ Կանզասը երախտապարտ է և հարգում է հայ զինվորների և խաղաղապահների ծառայությունն ու զոհաբերությունը, ովքեր շարունակում են իրենց ծառայությունը Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ուժերի հետ Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում, և

Նկատի ունենալով, որ Կանզասը հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ամեն տարի ապրիլի 24-ին, որը նշվում է որպես Հայաստանի հիշատակի օր, և

Հաշվի առնելով, որ Կանզասի ծագումով հայ քաղաքացիներն աշխատում իմաստության, քաջության և դարավոր ավանդույթների միջոցով հարստացնել մեր նահանգի համբավը` բիզնեսի, գյուղատնտեսություն, գիտություն, պետական և արվեստի ոլորտներում իրենց զբաղեցրած ղեկավար դերի միջոցով, և

Նկատի ունենալով, որ Կանզասը պարտավորվում է շարունակել տևական հատուկ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ և ձգտում է ապագայում ընդլայնել համագործակցության հնարավորությունները, և

Հաշվի առնելով, որ Կանզասը հարգում է հայ ազգին և հայերին ամենուրեք և Կանզասն ու Հայաստանը միասին կանգնած են խաղաղության, բարեկեցությանն ու ազատությանն ուղղված տևական համագործակցությամբ, ուստի

Կանզաս նահանգի Սենատը որոշեց ոգեկոչել Հայաստան-Կանզաս գործընկերության 10-ամյակը և հանձնարարել Սենատի քարտուղարին, որպեսզի նշված բանաձևի պատճեներն ուղարկվեն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների պետքարտուղարին, Կանզասի Կոնգրեսի պատվիրակությանը, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:

Սենատի N 1751 բանաձևը ներկայացվել էր սենատոր Ջեյ Սքոթ Էմլերի կողմից:

Սույնով հավաստում եմ, որ նշված բանաձևը մշակվել և ընդունվել է Սենատի կողմից:
/ստորագրություններ/
Սենատի Նախագահ
Սենատի Քարտուղար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում