Մեծ Բրիտանիայի կառավարությունը 1.5 տարում ծախսել է մոտ 14 մլն ֆունտ չարթերային ինքնաթիռներով ներգաղթյալներին արտաքսելու վրա՝ հայտնում է Guardian-ը։ Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը մասնավոր ինքնաթիռներով արտաքսում է ներգաղթյալներին, ովքեր մերժում են ստացել երկրում ապաստանի ստացման հարցում։ Նման չվերթներից շատերը իրականացվում են կիսադատարկ օդանավերով, քանի որ ներգաղթյալները, չցանկանալով լքել Մեծ Բրիտանիան, չեն հայտնվում օդանավակայանում։
Օրինակ՝ 2014-ի սեպտեմբերին 265 տեղանոց ինքնաթիռով Աֆղանստան արտաքսվեցին ընդամենը մոտ 29 աֆղաններ։
Պաբերականը նշում է, որ 2014-15թթ. չարթերային և կանոնավոր չվերթներով արտաքսումների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 30 մլն ֆունտ։ Վերջին ուղղություններից են Աֆղանստանը, Պակիստանը, Ճամայկան, Ալբանիան և Նիգերիան։










































