Երեկ երեկոյան փորձ է կատարվել առևանգելու Alitalia ավիաընկերության ինքնաթիռը, որը Փարիզից մեկնում էր Հռոմ: Այդ փորձը կանխվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հայտնի է, որ ուղևորներից մեկը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հարձակվել է բորտուղեկցորդուհիներից մեկի վրա` պահանջելով ինքնաթիռն ուղղել դեպի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Ուղևորների ջանքերի շնորհիվ «ահաբեկիչ ուղևորին» հաջողվել է վնասազերծել:
Ավելի ուշ պարզվել է, որ ահաբեկիչը Ղազախստանի քաղաքացի է, որը խորհրդական է աշխատել ՅՈՒՆԵՍԿՕ-ում:







































