Nr2.com.ua-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի զորքերը Իրաքի հյուսիսում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի կոորդինացոն շտաբը։ Այդ մասին հայտնել է Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ռազմական աղբյուրին։
Հաղորդվում է, որ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է 8 զինյալ՝ ներառյալ ստորաբաժանման հրամանատար Աբու Հազիֆ ալ-Անսարին։ Աղբյուրի խոսքերով՝ ոչնչացված հրամանատարական շտաբը կարգավորում էր Քիրքուքի նահանգում զինյալների միջև կապը։ Երեկ էլ հաղորդվել էր, որ Իրաքի զինված ուժերը ոչնչացրել են իսլամականների ղեկավարներից մեկին։









































