Անգլիական «Լիվերպուլ»-ի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինյոն չի կարող մասնակցել Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի՝ «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Goal.com-ը:
Ինչպես հաղորդել է «կարմիրներ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, բրազիլացին բաց կթողնի առաջիկա հանդիպումը մեջքի հատվածում ցավեր զգալու պատճառով:
Բացի այդ, Կլոպը հաստատել է, որ հանդիպումը բաց կթողնի նաև թիմի հարձակվող Քրիստիան Բենտեկեն:





































