Սիրիայի բանակի մարտիկները և ժողովրդական աշխարհազորայինների ջոկատները գրոհայիններին դուրս են մղել Ֆուրրո և Սաֆսաֆա բնակավայրերից` Համա գավառի հյուսիս-արևմուտքում: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Նշվում է, որ զինված խմբավորումների անդամները խուճապահար նահանջում են Իդլիբի և Թուրքիայի սահմանի ուղղությամբ:
«Հանցախմբերի նահանջը զանգվածային բնույթ է կրում»,-ասել է օպերացիային մասնակցող սպան:
Ճակատի մյուս մասում Սիրիայի զորքերը սկսել են մարտերը Էս-Սարմանիայի համար` Իդլիբ գավառի հարավում: Հարձակվող ուժերի առաջնային խմբերն արդեն մտել են այդ քաղաք և մաքրում են փողոցներն ու թաղամասերը: Էս-Սարմանիի ազատագրումն ուղի է բացում դեպի Ջիսր-էս-Շուգուր գլխավոր քաղաք, որը գտնվում է Լաթաքիա-Հալեպ մայրուղու վրա:








































