Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխարտգործնախարար Ալի Քեմալ Այդինը հայտարարել է, որ Թուրքիան նախկինի նման պարզաբանում է ակնկալում Ռուսաստանից ՝ կապված երկրի օդային տիրույթի խախտումների հետ. «Օդային տիրույթը քանիցս խախտվել է։ Մենք ցայժմ ընդհանրապես չենք հասկանում այդ մանևրների նպատակները։ Սակայն մենք փորձում ենք դիվանագիտական ուղիներով մեր մտահոգությունները հայտնել ռուս գործընկերներին»։
Այդինի խոսքերով՝ Անկարան դեռ հուսով է, որ պարզաբանում կստանա տեղի ունեցած բոլոր փաստերի մասով։










































