Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչպես է աշխատում, որպեսզի միշտ պահպանի պատշաճ մակարդակը: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը նշել է, որ մոտիվացումն անչափ կարևոր է:
«Ամեն ինչ կախված է մոտիվացիայից, կյանքին և աշխատանքին իմ մոտեցումներից: Ես, ինչպես միշտ, մոտիվացված եմ, հոգ եմ տանում մարզավիճակիս մասին ու շատ աշխատում:
Մոտիվացումն ինձ հիանալի ապագա է երաշխավորում: Տարեցտարի փորձում եմ պահպանել մակարդակս ու լավ մարզավիճակս»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:







































