Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է ավելի մեծ օգնություն ցուցաբերել Թուրքիային՝ կապված փախստականների ճգնաժամի հետ։ Մերկելն այդ մասին հայտարարել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ, որում նրանք քննարկել են փախստականների հարցը։
ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ այս տարի Եվրոպա են ժամանել հարյուր հազարավոր ներգաղթյալներ, որոնց մեծ մասը սիրիացի փախստականներ են, և որ այդպիսի իրավիճակում անհրաժեշտ է մեծացնել Թուրքիայի հետ համագործակցությունը։
Մերկելը հայտարարել է. «Թուրքիան փախստականների հոսքի կասեցման հարցում ունի առանցքային դերակատարություն։ Անհրաժեշտ է աջակցել Թուրքիային»։
ԵՄ-ի Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականի առաջին 9 ամիսներին ԵՄ երկրներ են հասել 710.000 փախստականներ։










































