Google ինտերնետ հսկան պատրաստվում է հերթական խոշոր գործարքին: Խոսքը WhatsApp բջջային messenger-ի մասին է:
Այն մասին, որ Google-ի ու WhatsApp-ի ստեղծողների միջև բանակցությունները հասել են գնի քննարկման փուլ, գրել է DigitalTrends ինտերնետ պարբերականը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին, որոնց տվյալներով՝ բանակցությունները սկսվել են մոտ մեկ ամիս առաջ: WhatsApp-ը գնային կոշտ դիրքորոշում է որդեգրել՝ պահանջելով մեկ միլիարդ դոլար:
WhatsApp-ը ձեռք բերելը Google-ին կօգնի ինտերնետ նամակագրության հավելվածների ոլորտում համարժեք պատասխան տալ մրցակիցներին: Ընկերությունն ունի Google Talk messenger-ը, որը, սակայն, հասանելի է միայն Android սարքերի համար: Մյուս օպերացիոն համակարգերի համար այն messenger չունի:
Վերջերս շշուկներ էին հայտնվել այն մասին, որ WhatsApp-ը կարող է ձեռք բերվել Facebook սոցցանցի կողմից: Հաղորդվում էր, որ ծրագրից օրական օգտվում է շուրջ 100 մլն մարդ:









































