Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրվում է Մարդիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծառայություններով: Այդ մասին տեղեկացնում է Mirror-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է 20 մլն եվրո վճարել իսպանացի դարպասապահի տրանսֆերի դիմաց: Արսեն Վենգերը կարծում է, որ Կասիլյասը կարող է մեծ օգուտ բերել «Արսենալ»-ին և մրցակցություն ծավալել թիմի լեհ դարպասապահ Վոյցեխ Շեսնիի հետ:
Հիշեցնենք, որ վնասվածքից ապաքինվելուց հետո Կասիլյասը կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում: Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Դիեգո Լոպեսն ավելի լավ մարզավիճակում է:






































