«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը նոր համաձայնություն է ստորագրել իր հովանավորի` ամերիկյան ապահովագրական խոշոր ընկերության հետ:
«Կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզաբազան կկրի նշված ընկերության անվանումը:
Այդ գործարքից Ալեքս Ֆերգյուսոնի թիմը շուրջ 120 մլն ֆունտ եկամուտ կստանա: «Յունայթեդ»-ի ղեկավարները նշել են, որ ակումբի մարզադաշտի` «Օլդ Թրաֆորդ»-ի անվանումը չի վաճառվի:






































