ԶԼՄ-ներում վերջին ժամանակներս քննարկվում էր միայն դերասան Բեն Աֆլեքի անձնական կյանքը, սակայն այժմ խոսակցության համար նոր առիթ է ստեղծվել՝ նա սափրել է մորուքը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Նման տեսքով դերասանը ներկայացել է Լոս Անջելեսում տեղի ունեցած ֆիլմերից մեկի պրեմիերային:
Բենին երկրպագուները այս կերպարով չէին տեսել գարնանից ի վեր: Ի դեպ, «Բեթմեն»-ի նկարահանումներին մասնակցելուց հետո դերասանը ստացել է Բեթֆլեք մականունը:










































